19:34 14 հոկտեմբերի, 2013Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացած սամբոյի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է չորս բրոնզե մեդալ։ Տղաների առաջնությունում երրորդ տեղ գրավեցին 52 կգ քաշային երեւանցի բանակային Գրիգոր Մխիթարյանն ու 90 կգ քաշային սպիտակցի Էդիկ Պողոսյանը։
Աղջիկների պայքարում բրոնզե մեդալ նվաճեցին երեւանցիներ Երջանիկ Կարապետյանը (48 կգ) եւ Ռոզա Խաչատրյանը (52կգ), հաղորդում է Սպորտի նախարարության լրատվության բաժինը։
«Մեր հնարավորություններն ավելի մեծ էին, սա միջին արդյունք է, մանավանդ, որ Եվրոպայի երեք չեմպիոնից երկուսը բրոնզե մեդալ են բերել: Նոյեմբերին Սանկտ Պետերբուրգում կայանալու է մեծահասակների աշխարհի առաջնությունը, լիահույս եմ, որ մեր մարզիկներն այս բացն այնտեղ կլրացնեն»,- ասել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.