13:55  ,  21 ապրիլի, 2012

Լեւոն Արոնյանը կսկսի սեւերով

Ապրիլի 21-ին Ցյուրիխի «Hotel Savoy Baur en Ville» հյուրանոցում կմեկնարկի Լեւոն Արոնյան (2820) – Վլադիմիր Կրամնիկ (2801, Ռուսաստան) ընկերական մրցախաղը: Առաջին պարտիայում սեւերով կխաղա Լեւոն Արոնյանը: Վիճակահանության ժամանակ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի դուստր Դարյան վերցրել է սպիտակ շոկոլադով տուփը, հաղորդում է Chess-news.ru-ն:

Բացման արարողության ժամանակ Ցյուրիխի շախմատային ակումբի նախագահ Քրիստիան Իսլերը հայտարարել է, որ շախմատի պատմությունը չի տեսել 2800-ից բարձր վարկանիշ ունեցող գրոսմայստերների նման մրցախաղ, եւ ընդհանրապես, այս մակարդակի ընկերական մրցախաղ:

Արոնյան – Կրամնիկ մրցախաղը բաղկացած է վեց դասական պարտիաներից: Եթե պարտիան երեք ժամում ավարտվի ոչ ոքի, ապա կխաղացվի արագ շախմատի պարտիա, որի հաշվարկից դուրս է:

Մրցախաղի օրերն են. 21-22.04, 24-25.04, 27-28.04: Հանդիպումների սկիզբը` Երեւանի ժամանակով 17-ին:

Լուսանկարը. Chess-news.ru

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով