17:18  ,  7 հոկտեմբերի, 2013

Շարապովան բաց կթողնի ամփոփիչ մրցաշարը

Աշխարհի երրորդ ռակետ Մարիա Շարապովան բաց կթողնի հոկտեմբերի 22-ից 27-ը Ստամբուլում կայանալիք Ամփոփիչ մրցաշարը, հաղորդում է WTA-ի կայքը։

«Հիասթափված եմ, քանի որ չեմ կարողանա մասնակցել այդ մրցաշարին։ Ստամբուլում երկրպագուները շատ ջերմ են մեզ դիմավորում։ Հույս ունեմ, որ ապագայում կկարողանամ հանդես գալ Թուրքիայում»,- ասել է Շարապովան։

Հիշեցնենք, որ ռուս թենիսիստն ուսի վնասվածք ունի, ինչի պատճառով բաց է թողել US Open-ը, Տոկիոյի եւ Պեկինի մրցաշարերը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով