18:18  ,  20 ապրիլի, 2012

Էքլսթոուն. Թիմի վրա հարձակվելը ավտոարշավը հետաձգելու առիթ է

Ֆորմուլա-1-ի 81-ամյա ղեկավար Բերնի Էքլսթոունը հայտնել է, որ չնայած «Ֆորս Ինդիա» թիմի վրա հարձակում է տեղի ունեցել, նա չի կարող տեղափոխել Բահրեյնի Գրան-պրին:

Հիշեցնենք, որ «Ֆորս Ինդիա» թիմի ավտոմեքենան ապրիլի 18-ին հայտնվեց անկարգությունների կենտրոնում եւ պատահական դարձավ նետված ռումբերից մեկի թիրախը:

«Ես չեմ կարող չանցկացնել ավտոարշավը: Մենք այստեղ ենք, քանի որ պայմանագիր ունենք, ըստ որի պետք է լինենք այստեղ: Միայն տեղական մարզական ղեկավարը կարող է խնդրել FIA-ին (Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա) չանցկացնել Գրան Պրին»,- Էքլսթոունի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:

Բրազիլիացին նաեւ նշել է, որ չի հասկանում «Ֆորս Ինդիային», որը չմասնակցեց երկրորդ պրակտիկային:

«Նրանք խնդրեցին, եւ մենք նրանց պատասխանեցինք, որ ցանկության դեպքում, նրանք  անվտանգության երաշխիքներ կստանան: Մնացած թիմերը խնդիրներ չունեն: Գուցե նրանք սպառնալիքներ են ստացել, որոնք Բահրեյնի հետ կապ չունեն»,- եզրափակել է Էքլսթոունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում