14:27  ,  3 հոկտեմբերի, 2013

Սերենա Ուիլյամսը շարունակում է պայքարը

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս է եկել Պեկինում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Ամերիկուհի թենիսիստը երրորդ շրջանում հաղթել է ռուսաստանցի Մարիա Կիրիլենկոյին՝ 7։5, 7։5։

Չեխ Պետրա Կվիտովան հաղթել է իտալուհի Սարա Էրանիին, չինուհի Լի Նան՝ գերմանուհի Սաբին Լիսիցկիին, իսկ Անժելիկա Կերբերը՝ Ռոբերտա Վինչիին։

Մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 6-ին, իսկ ընդհանուր մրցաշարային հիմանդրամը կազմում է 5.2 միլիոն դոլար։

Պեկին, կանայք, երրորդ շրջան

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - Մարիա Կիրիլենկո (Ռուսաստան)՝ 7։5, 7։5

Պետրա Կվիտովա (Չեխիա) - Սարա Էրանի (Իտալիա)՝ 6։4, 6։7, 6։3

Սաբին Լիսիցկի (Գերմանիա) - Լի Նա (Չինաստան)՝ 5։7, 4։6

Անժելիկ Կերբեր (Գերմանիա) - Ռոբերտա Վինչի (Իտալիա)՝ 6։2, 6։4

Անդրեա Պետկովիչ (Գերմանիա) - Լուցիա Շաֆարժովա (Չեխիա)՝ 4;6, 7։6, 6։7

Ելենա Յանկովիչ (Սերբիա) - Կարլա Սուարես-Նավարո (Իսպանիա)՝ 6։0, 6։0 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով