11:27  ,  3 հոկտեմբերի, 2013

Մովսիսյանը եւ Օզբիլիսը՝ Ռուսաստանի ամենադիտարժան խաղ ցուցադրող ֆուտբոլիստների հնգյակում

«РБК Спорт»-ը կազմել է Ռուսաստանի առաջնության մեկնարկային 11 տուրերի ամենադիտարժան խաղ ցուցադրող ֆուտբոլիստների հնգյակը։ 

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն ունի 6 միավոր եւ զբաղեցնում է չորրորդ տեղը, իսկ կիսապաշտպան Արաս Օզբիլիսը 5 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը։ Ամենադիտարժան խաղ ցուցադրող ֆուտբոլիստն է «Զենիթի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Հալկը։

«Զենիթի» դարպասն ուղարկած Մովսիսյանի գնդակը հայտնվել է 11-րդ տուրի լավագույն գոլերի հնգյակում։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի գոլը հինգերորդն է, իսկ տուրի լավագույն գոլ է ճանաչվել Հալկի խփած գնդակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում