Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան (ՄԱՖ) վերջապես հայտարարել է, որ կարողացել է նոր համաձայնագիր կնքել Ֆորմուլա-1-ի ղեկավարության հետ: Ֆեդերացիայի ղեկավարները նշել են, որ ըստ նոր համաձայնագրի՝ իրենք կունենան ֆինանսապես ավելի լավ պայմաններ, հաղորդում է Autosport-ը:
«ՄԱՖ-ը մշտապես ցանկություն ուներ շարունակելու երկարամյա համագործակցությունը: Այնպես որ այս պատմական պահը մեզ համար կարեւոր նշանակություն ունի»,- համաձայնագրի ստորագրումից հետո ասել է ՄԱՖ-ի նախագահ Ժան Տոդը:
Նոր համաձայնագիրը նախատեսված է 7 տարվա համար. գործելու է 2013-2020 մրցաշրջանների ընթացքում: Ըստ նոր համաձայնագրի՝ ՄԱՖ-ը ոչ միայն ավելի շատ գումար կստանա, այլեւ կկարողանա որոշակիորեն մտնել Ֆորմուլա-1-ի ղեկավար շրջանակ՝ վճռորոշ խոսքի իրավունք ստանալով ռազմավարական ծրագրի ձեւավորման եւ նորամուծությունների կիրառման հարցում:
Առաջին անգամ ՄԱՖ-ի եւ Ֆորմուլա-1-ի միջեւ համաձայնագիր կնքվել է 1981-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի