ՄԱՖ-ը նոր համաձայնագիր է կնքել

20:51   27 սեպտեմբերի, 2013

Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան (ՄԱՖ) վերջապես հայտարարել է, որ կարողացել է նոր համաձայնագիր կնքել Ֆորմուլա-1-ի ղեկավարության հետ: Ֆեդերացիայի ղեկավարները նշել են, որ ըստ նոր համաձայնագրի՝ իրենք կունենան ֆինանսապես ավելի լավ պայմաններ, հաղորդում է Autosport-ը:

«ՄԱՖ-ը մշտապես ցանկություն ուներ շարունակելու երկարամյա համագործակցությունը: Այնպես որ այս պատմական պահը մեզ համար կարեւոր նշանակություն ունի»,- համաձայնագրի ստորագրումից հետո ասել է ՄԱՖ-ի նախագահ Ժան Տոդը:

Նոր համաձայնագիրը նախատեսված է 7 տարվա համար. գործելու է 2013-2020 մրցաշրջանների ընթացքում: Ըստ նոր համաձայնագրի՝ ՄԱՖ-ը ոչ միայն ավելի շատ գումար կստանա, այլեւ կկարողանա որոշակիորեն մտնել Ֆորմուլա-1-ի ղեկավար շրջանակ՝ վճռորոշ խոսքի իրավունք ստանալով ռազմավարական ծրագրի ձեւավորման եւ նորամուծությունների կիրառման հարցում:

Առաջին անգամ ՄԱՖ-ի եւ Ֆորմուլա-1-ի միջեւ համաձայնագիր կնքվել է 1981-ին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.