16:22  ,  27 սեպտեմբերի, 2013

Յուրգեն Կլոպը՝ քաղաքային խելագար (տեսանկարներ)

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնի է զվարճալի, էմոցիոնալ եւ հետաքրքիր վարքով եւ հայտարարություններով։ 

«Մեկ անգամ նախամրցաշրջանային հավաքի ժամանակ «Մայնցի» խաղացողներին տարել է Շվեդիայի լճերից մեկը։ Այնտեղ էինք գնացել 5 օրով՝ առանց սննդի պաշարների։ Պետք է ինքներս սնունդ հայթայթեինք։ Ցանկանում էի տղաներին ցույց տալ, որ նրանք ամեն ինչ կարող են։ Օգնականս կարծում էր, որ հիմար եմ»,- ասել է Կլոպը՝ պատմելով գերմանական «Մայնցը» գլխավորելու տարիների մասին։

«Ունեմ ավելին, քան պետք է ստանայի՝ ընտանիք, փող, ֆուտբոլ։ Իմ ուսուցիչներից եւ ծնողներից ոչ ոք չէր ենթադրում, որ իմ հետ կարող է նման բան պատահել։ Կյանքս այնքան կատարյալ է, որ ստիպված եմ տխրել հիմար մանրուքների պատճառով»,- ասել է գերմանացի մասնագետը՝ կիսապաշտպան Մարիո Գյոտցեի՝ Մյունխենի «Բավարիա» տեղափոխության մասին, մեջբերում է Sports.ru-ն։ 

Երբեմն գերմանացին կորցնում է իր մարզակոշիկը

Կլոպի ֆիրմային վազքը

«Հիմար եմ, եւ այստեղ երկու կարծիք չի կարող լինել։ Պետք է ներողություն խնդրեմ  արարքիս համար»։

«Երբեմն վախենում եմ, երբ դիտում եմ ինձ հեռուստացույցով»։

Սթափեցնող ապտակ Մարսել Շմելցերին

Կլոպը սիրում է կատակել լրագրողների ներկայությամբ

«Չգիտեմ, թե ինչու էր Մոուրինյոն եկել մեր հանդիպմանը, քանի որ երկու շաբաթից նրան դա հաստատ չի օգնի։ Ամեն ինչ այլ կերպ կլինի։ Իմանալու համար, թե արդյոք Գյոտցեն կարող է խաղալ ձախ եզրում, նա կարող էր պարզապես զանգահարել ինձ»։


Կլոպի զվարճալի ժպիտը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում