18:26  ,  24 սեպտեմբերի, 2013

Ալեքսանդր Գրիգորյանը որակազրկվել է 2 խաղով

Վլադիվոստոկի «Լուչ Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը որակազրկվել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջին լիգայի 2 խաղով: Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն սեպտեմբերի 24-ին նման որոշում է կայացրել, քանի որ «Լուչ Էներգիայի» եւ «Մորդովիայի» միջեւ խաղում թիմերի գլխավոր մարզիչները վիրավորական արտահայտություններ են արել միմյանց հասցեին:

2 խաղով որակազրկվել է նաեւ «Մորդովիայի» գլխավոր մարզիչ Յուրի Մաքսիմովը: Եվս մեկ նմանատիպ միջադեպի դեպքում Ալեքսանդր Գրիգորյանն ու Մաքսիմովը կպատժվեն ավելի խիստ, հայտնում է rfs.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում