18:26 24 սեպտեմբերի, 2013Վլադիվոստոկի «Լուչ Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը որակազրկվել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջին լիգայի 2 խաղով: Ռուսաստանի ֆուտբոլային միության կարգապահական կոմիտեն սեպտեմբերի 24-ին նման որոշում է կայացրել, քանի որ «Լուչ Էներգիայի» եւ «Մորդովիայի» միջեւ խաղում թիմերի գլխավոր մարզիչները վիրավորական արտահայտություններ են արել միմյանց հասցեին:
2 խաղով որակազրկվել է նաեւ «Մորդովիայի» գլխավոր մարզիչ Յուրի Մաքսիմովը: Եվս մեկ նմանատիպ միջադեպի դեպքում Ալեքսանդր Գրիգորյանն ու Մաքսիմովը կպատժվեն ավելի խիստ, հայտնում է rfs.ru-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.