10:40  ,  24 սեպտեմբերի, 2013

Ջոկովիչը կարող է շրջանցել Աղասիին եւ Նադալին (ֆոտո)

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 100 շաբաթ գլխավորում է պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակը, հաղորդում է Marca-ն։

Սերբ թենիսիստը 9-րդն է, ում հաջողվել է անցնել այդ ցուցանիշը։ Նա զբաղեցնում է 9-րդ տեղը եւ զիջում է միայն Անդրե Աղասիին (101 շաբաթ), Ռաֆայել Նադալին (102 շաբաթ), Բյորն Բորգին (109 շաբաթ), Ջոն Մաքինրոյին (170 շաբաթ), Ջիմի Քոնորսին (268 շաբաթ), Իվան Լենդլին (270 շաբաթ), Փիթ Սամփրասին (286 շաբաթ) եւ Ռոջեր Ֆեդերերին (302 շաբաթ)։

Իսպանացի Ռաֆայել Նադալը Պեկինի մրցաշարում հաղթելու դեպքում կգլխավորի վարկանիշային աղյուսակը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում