13:23  ,  23 սեպտեմբերի, 2013

Հալկն ինքնագրեր է բաժանել ոստիկաններին

Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի «Ռոստով» - «Զենիթ» հանդիպումից հետո հյուրերի բրազիլացի հարձակվող Հալկն ինքնագրեր է բաժանել ոստիկանության աշխատակիցներին։

Հիշեցնենք, որ «Զենիթը» հաղթել է 4։0 հաշվով, իսկ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը դարձել է գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ։ Այդ հաղթանակից հետո «Զենիթը» հավաքել է 20 միավոր՝ հավասարվելով մրցաշարային աղյուսակը գլխավորող Մոսկվայի «Սպարտակին» եւ ԲԿՄԱ-ին: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում