Ֆորմուլա-1-ի «Ֆորս Ինդիա» թիմի ավտոմեխանիկները Բահրեյնում ընկել են ռումբի պայթյունի տակ։
Ապրիլի 20-ին Մանամայում պետք է մեկնարկի Բահրեյնի Մեծ մրցանակը։
Բահրեյնի մայրաքաղաքում ընթացքի ժամանակ թիմի միկրոավտոբուսի մոտ ռումբ է պայթել։ Ոչ ոք չի տուժել։ Թիմի անդամներից մեկը որոշել է լքել Բահրեյնը։
«Մեր միկրոավտոբուսը հարձակման նպատակը չէր, սակայն մենք հայտնվեցինք բախման էպիկենտրոնում, երբ ընթանում էինք մայրուղիով»,- «Ֆորս Ինդիայի» ներկայացուցիչներից մեկի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Բահրեյնի Մեծ մրցանակը պետք է տեղի ունենա Սահիրի ավտոարշավարանում ապրիլի 22-ին։
Ավելի վաղ մտավախություն կար, որ ընդդիմության հակակառավարական ելույթների պատճառով Ֆորմուլա-1-ի հերթական փուլը տեղի չի ունենա։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի