20:13  ,  18 սեպտեմբերի, 2013

Հայաստանի հավաքականի կազմը՝ Տալինում

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում սեպտեմբերի 20-ին կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հայտնեց Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։

Մինչեւ 20 տարեկանների պայքարում հանդես կգան  56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, 69 կգ քաշայիններ Վլադիկ Կարապետյանն ու Վարդան  Միլիտոսյանը, Իզաբելա Յայլյանը  (58 կգ) եւ Արեւիկ Պապիկյանը (69կգ):

Մինչեւ 23 տարեկանների խմբում մրցահարթակ դուր կգան գերծանր քաշայիններ Հայկ Հակոբյանը եւ Հրաչյա Ղարիբյանը:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով