20:13 18 սեպտեմբերի, 2013Էստոնիայի մայրաքաղաք Տալինում սեպտեմբերի 20-ին կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:
NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը հայտնեց Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը։
Մինչեւ 20 տարեկանների պայքարում հանդես կգան 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը, 69 կգ քաշայիններ Վլադիկ Կարապետյանն ու Վարդան Միլիտոսյանը, Իզաբելա Յայլյանը (58 կգ) եւ Արեւիկ Պապիկյանը (69կգ):
Մինչեւ 23 տարեկանների խմբում մրցահարթակ դուր կգան գերծանր քաշայիններ Հայկ Հակոբյանը եւ Հրաչյա Ղարիբյանը:
Շուշանիկ Հակոբյան
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.