17:02  ,  16 սեպտեմբերի, 2013

Սարկիսովն ու Մանուչարյանը մեկնարկային կազմում չեն

Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալի» մեկնարկային կազմում չեն ընդգրկվել Հայաստանի հավաքականի հարձակվողներ Արթուր Սարկիսովն ու Էդգար Մանուչարյանը: «Ուրալի» մրցակիցը Մոսկվայի «Դինամոն» է, որի դարպասապահ Ռոման Բերեզովսկին վնասվածքի պատճառով հայտավորված չէ: «Ուրալի» պահեստայինների թվում է մնացել նաեւ պաշտպան Դենիս Թումասյանը:

«Ուրալ». Կոտ, Նովիկով, Վյեշտիցա, Բելոզերով, Դանցեւ, Կիրիլով, Երոխին, Ասեւեդո, Գորբանեց, Կոման, Տամուզ

«Դինամո». Գաբուլով, Ուիլքշիր, Դուգլաս, Գրանատ, Լոմիչ, Ջուջակ, Յուսուպով, Նոբոա, Իոնով, Վորոնին, Կոկորին:

Հանդիպումը մեկնարկեց Երեւանի ժամանակով 17.00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս