13:40  +04,  16 սեպտեմբերի, 2013

ՀԲՖ նախագահ. Երկու եզրափակիչում էլ հայ մարզիկները պարտության մատնեցին ադրբեջանցիներին

Սեպտեմբերի 1-8-ը Լեհաստանի Գդինա  քաղաքում անկացվել է  բազկամարտի աշխարհի առաջնությունը:  Հայաստանի հավաքականը նվաճել է երկու ոսկե մեդալ: Այդ մասին սեպտեմբերի 16-ին  կայացած մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանի բազմամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը:

«Աշխարի առաջնությանը մասնակցել են 48 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանից մասնակցում էին  8 բազկամարտիկներ: Աշխարհի առաջնության էինք մեկնել մեծ ակնկալիքներով, որոնք արդարացվեցին: Անցած տարվա համեմատ 4 մեդալ ավելի ենք նվաճել: Այս տարի հայ բազկամարտիկները գերազանցեցին մեր սպասելիքները:

Վլադիմիր Գաբրիելյանը ավելացրել էր քաշը եւ հանդես էր գալիս իր համար անսովոր քաշային կարգում: Նա հասավ եզրափակիչ եւ հաղթեց Ադրբեջանը ներկայացնող մարզիկին:

Աշխարհի չեմպիոն դարձավ նաեւ Աշոտ Ադամյանը մինչեւ 21 տարեկանների խմբում, մինչեւ 60 կգ քաշային կարգում: Նա նույնպես եզրափակիչում հաղթեց ադրբեջանցի մասնակցի: Բացի երկու ոսկե մեդալներից Հայաստանի հավաքականը նվաճեց եւս 4 մեդալ` երկու արծաթ եւ երկու բրոնզ: Մեծ ակնկալիքներ կային իջեւանցի Արմեն Չապուխյանից, սակայն կիսաեզրափակիչում մրցավարների կոպիտ սխալի պատճառով նա զրկվեց ոսկե մեդալի համար պայքարելուց: Ճիշտ է, մենք բողոքարկեցինք վճիռը, սակայն ոչինչ փոխել չկարողացանք: Իջեւանից բարձր արդյունք ցույց տվեց նաեւ պատանի Դավիթ Ստեփանյանը. աջ ձեռքով գրավեց երկրորդ, իսկ ձախ ձեռքով երրորդ տեղը»,- ասաց Հայաստանի բազմամարտի ֆեդերացիայի նախագահ Արսեն Գաբրիելյանը:

Աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր Վլադիմիր Գաբրիելյանը նշեց. «Փոխել էի քաշային կարգս: Դժվար պայքար էր, բայց  կարողացա հաջողոթյամբ հաղթահարել: Լավ պատրաստվել էինք, ամեն ինչ բարեհաջող անցավ: Այնպիսի մասնակից չկար, որից խուսափեի: Ինձ համար միեւնույն է`  մրցակիցս ով է ադրբեջանցի, թե ով. կարեւորը հաղթելն է»:

Աշխարհի կրկնակի չեմպիոն, 20-ամյա Աշոտ Ադամյանն ասաց, որ եզրափակիչում հաղթել ադրբեջանցի մարզիկին, իր համար ազգի խնդիր էր: Եվ իրեն հպարտ է զգում այդ փաստի համար:

Առաջիկայում կկայանա բազկամարտի Հայաստանի առաջնությունը, որը նվիրված կլինի Աշոտ Սարգսյանի հիշատակին: Առաջնությունից հետո, նոյեմբերի 8-9-ը հայ բազկամարտիկները Վարշավայում կմասնակցեն «Նեմիրովի Գավաթ» հեղինակավոր մրցաշարին

Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ