13:14  ,  12 սեպտեմբերի, 2013

Ռայկոնենը երջանիկ է վերադառնալ «Ֆերարի»

Երջանիկ եմ վերադառնալ Մարանելո, որտեղ երեք ֆանտասիկ տարի եմ անցկացրել, հայտարարել է Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը, ով հաջորդ մրցաշրջանից հանդես կգա «Ֆերարիի» կազմում։

«Ֆերարիի» հետ բազմաթիվ հիշողություններ ունեմ։ Առաջին հերթին՝ հաղթանակը 2007թ. աշխարհի առաջնությունում։ Չեմ կարող համբերել մինչեւ այն պահը, երբ կրկին ղեկին կնստեմ եւ կաշխատեմ Ֆերնանդո Ալոնսոյի հետ, ում մեծագույն ավտոարշավորդ եմ համարում»,- Ռայկոնենի խոսքը մեջբերում է «Ֆերարիի» կայքը։

Իտալական թիմը կլքի բրազիլացի Ֆելիպե Մասան, ով «Ֆերարիի» կազմում էր 2006-ից։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով