13:14 12 սեպտեմբերի, 2013Երջանիկ եմ վերադառնալ Մարանելո, որտեղ երեք ֆանտասիկ տարի եմ անցկացրել, հայտարարել է Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենը, ով հաջորդ մրցաշրջանից հանդես կգա «Ֆերարիի» կազմում։
«Ֆերարիի» հետ բազմաթիվ հիշողություններ ունեմ։ Առաջին հերթին՝ հաղթանակը 2007թ. աշխարհի առաջնությունում։ Չեմ կարող համբերել մինչեւ այն պահը, երբ կրկին ղեկին կնստեմ եւ կաշխատեմ Ֆերնանդո Ալոնսոյի հետ, ում մեծագույն ավտոարշավորդ եմ համարում»,- Ռայկոնենի խոսքը մեջբերում է «Ֆերարիի» կայքը։
Իտալական թիմը կլքի բրազիլացի Ֆելիպե Մասան, ով «Ֆերարիի» կազմում էր 2006-ից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.