17:16  ,  11 սեպտեմբերի, 2013

Արաս Օզբիլիսը կարող է բաց թողնել «Վոլգայի» հետ հանդիպումը

Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է չմասնակցել Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» դեմ Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է «Чемпионат»-ը:

Խաղը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին։ 23-ամյա ֆուտբոլիստն առողջական խնդիրներ ուներ դեռ Հայաստան - Դանիա հանդիպման ժամանակ եւ այժմ ռուսական ակումբի մարզչական շտաբը կարող է հանգստանալու հնարավորություն տալ նրան։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Վոլգայի» հետ հանդիպումը կարող է բաց թողնել նաեւ «Սպարտակի» իռլանդացի կիսապաշտպան Էյդեն Մակգիդին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում