00:51  ,  9 սեպտեմբերի, 2013

115 հազար հանդիսական՝ ուսանողական թիմերի հանդիպմանը (ֆոտո)

Ամերիկյան ֆուտբոլի ուսանողական լիգայի առաջնության «Միչիգան» - «Նոտր Դամ» (41:30) հանդիպումը հավաքել է 115,109 հազար հանդիսականի, հաղորդում է cbssports-ը: Ոչ մի ազատ տեղ չի եղել:

Միչիգանի ստադիոնն աշխարհի երրորդ խոշորագույն ստադիոն է: Այն զիջում է Հնդկաստանի Կալկաթա քաղաքի «Հնդկական երիտասարդության ստադիոնին» (120 հազար տեղ) եւ Հյուսիսային Կորեայի «Մայիսի 1-ի ստադիոնին» (150 հազար):

«Հնդկական երիտասարդության ստադիոն» 

Հյուսիսային Կորեայի «Մայիսի 1-ի ստադիոն»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս