21:23  ,  4 սեպտեմբերի, 2013

Հայաստանը երկրորդն է ԱՊՀ-ում

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեյում սեպտեմբերի 1-5 տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ձյուդոյի բանակային առաջնությունը՝ նվիրված Տաջիկստանում զինված ուժերի 20-ամյակին: ԱՊՀ երկրներից մասնակցում էին Տաջիկստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղստանի բանակային ձյուդոիստները:

Հայաստանը ներկայացնում էին ԲԿՄԱ -ի զինվորներ Հովհաննես Ալեքսանյանը (60կգ), Դավիթ Ղազարյանը (66կգ), Մհեր Կարապետյանը (81կգ), Սեյրան Սահակյանը (100կգ) եւ պայմանագրային զինվորներ Արթուր Երանոսյանը (73կգ), Կարեն Ջանոյանը (90կգ), Ազատ Աբրահամյանը (100-ից բարձր): Թիմի ղեկավարն էր ՊՆ մարտական պատրաստության վարչության, ֆիզիկական պատրստության բաժնի պետ գնդապետ Արամ Գրիգորյանը, ներկայացուցիչը փոխգնդապետ Նարեկ Չալիկյանը, մարզիչը Անտոն Բաբայանը, գործուղվել էր նաեւ Օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը:

Անհատական առաջնությունում անպարտելի էին Արթուր Երանոսյանը եւ Մհեր Կարապետյանը: Նրանք գրավեցի առաջին տեղը, եզրափակիչում պարտվեց Հովհաննես Ալեքսանյանը եւ գրավեց երկրորդ տեղը:

Դավիթ Ղազարյանը, Կարեն Ջանոյանը եւ Ազատ Աբրահամյանը բավարարվեցին 3-րդ տեղով, իսկ Սեյրան Սահակյանը գրավեց 5-րդ տեղը:

Թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց երկրորդ տեղը, իրենից առաջ թողնելով միայն Տաջիկստանի թիմին, երրորդ տեղը գրավեց Ղրղստանի հավաքականը:

2014 թվականին բանակային մրցաշարը կկայանա Երեւանում: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում