21:23 4 սեպտեմբերի, 2013Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեյում սեպտեմբերի 1-5 տեղի ունեցավ ԱՊՀ երկրների ձյուդոյի բանակային առաջնությունը՝ նվիրված Տաջիկստանում զինված ուժերի 20-ամյակին: ԱՊՀ երկրներից մասնակցում էին Տաջիկստանի, Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղստանի բանակային ձյուդոիստները:
Հայաստանը ներկայացնում էին ԲԿՄԱ -ի զինվորներ Հովհաննես Ալեքսանյանը (60կգ), Դավիթ Ղազարյանը (66կգ), Մհեր Կարապետյանը (81կգ), Սեյրան Սահակյանը (100կգ) եւ պայմանագրային զինվորներ Արթուր Երանոսյանը (73կգ), Կարեն Ջանոյանը (90կգ), Ազատ Աբրահամյանը (100-ից բարձր): Թիմի ղեկավարն էր ՊՆ մարտական պատրաստության վարչության, ֆիզիկական պատրստության բաժնի պետ գնդապետ Արամ Գրիգորյանը, ներկայացուցիչը փոխգնդապետ Նարեկ Չալիկյանը, մարզիչը Անտոն Բաբայանը, գործուղվել էր նաեւ Օլիմպիական կարգի մրցավար Դավիթ Խիթարյանը:
Անհատական առաջնությունում անպարտելի էին Արթուր Երանոսյանը եւ Մհեր Կարապետյանը: Նրանք գրավեցի առաջին տեղը, եզրափակիչում պարտվեց Հովհաննես Ալեքսանյանը եւ գրավեց երկրորդ տեղը:
Դավիթ Ղազարյանը, Կարեն Ջանոյանը եւ Ազատ Աբրահամյանը բավարարվեցին 3-րդ տեղով, իսկ Սեյրան Սահակյանը գրավեց 5-րդ տեղը:
Թիմային հաշվարկում Հայաստանը գրավեց երկրորդ տեղը, իրենից առաջ թողնելով միայն Տաջիկստանի թիմին, երրորդ տեղը գրավեց Ղրղստանի հավաքականը:
2014 թվականին բանակային մրցաշարը կկայանա Երեւանում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.