11:12  ,  4 սեպտեմբերի, 2013

Լեւոն Արոնյանն ընկերուհու հետ հանգիստն անցկացնում է Իտալիայում (ֆոտո)

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանն աշխարհի գավաթի խաղարկությունից հետո ընկերուհու՝ Արիանայի հետ հանգստանում է Իտալիայում, տեղեկանում ենք Արոնյանի ֆեյսբուքյան էջից։ Հայ շախմատիստը հանգիստը վայելում է Իտալիայի Կալաբրիա շրջանում։ 

Հիշեցնենք, որ Լեւոնը սեպտեմբերի 9-ից 15-ը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կմասնակցի «Սինքֆիլդի գավաթ» անվանումը կրող մրցաշարին, իսկ հետո նաեւ աշխարհի թիմային մրցաշարին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով