09:26  ,  4 սեպտեմբերի, 2013

US Open. Սերենա Ուիլյամսը ոչ մի գեյմ չտվեց մրցակցին

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչում հաղթել է իսպանուհի Կարլա Սուարես-Նավարոյին եւ դուրս եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։ Խաղն ավարտվել է 6:0, 6:0 հաշվով։

Կիսաեզրափակիչում Ուիլյամսը կհանդիպի չինուհի Լի Նայի հետ, ով հաղթել է ռուսաստանցի Եկատերինա Մակարովային։ US Open-ն անցկացվում է օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը Նյու Յորքում։

US Open, կանայք, քառորդ եզրափակիչ

Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) - Կարլա Սուարես-Նավարո (Իսպանիա)՝ 6։0, 6։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով