14:21  ,  3 սեպտեմբերի, 2013

Ֆիգուն ու Պաուլետան հավակնում են ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնին

Ֆրանսիական ՊՍԺ-ն սկսել է փոխարինող փնտրել թիմի մարզական տնօրենի պաշտոնից հեռացած բրազիլացի Լեոնարդոյին, տեղեկացնում է Le Parisien-ը:

ՊՍԺ-ի նոր մարզական տնօրենի պաշտոնի գլխավոր հավակնորդներն են Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Լուիշ Ֆիգուն ու Պեդրու Պաուլետան: Այժմ Ֆիգուն աշխատում է իտալական «Ինտերում», իսկ Պաուլետան 2003-2008-ը հանդես է եկել ՊՍԺ-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում