Հայաստանի մասին իհարկե լսել էի, դուք ունեք շատ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Անդրե Աղասին, Շառլ Անզնավուրը, Շերը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց շվեյցարացի գեղասահորդ, Թուրինի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Ստեֆան Լամբյելը, ով այժմ աշխատում է Ճապոնիայի գեղասահորդների հետ որպես պարուսույց:
«Շատ ոգեւորված եմ եւ տպավորված: Առաջին անգամ եմ այստեղ, սակայն կարող եմ ասել, որ ես սիրում եմ այս երկիրը: Երեկ երեկոյան զբոսնում էի քաղաքում եւ վայելում մթնոլորտը: Շատ գեղեցիկ քաղաք է` հետաքրքիր ճարտարապետությամբ: Բոլորը շատ դրական են, դա քաղաքն ավելի գեղեցիկ է դարձնում: Հիմա, երբ արդեն այցելել եմ Հայաստան, ցանկանում եմ հետագայում կրկին վերադառնալ»,- ասաց Լամբյելը:
Ճապոնիայի գեղասահքի հավաքականը որոշել է 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերին նախապատրաստվել Հայաստանում։ Դրան նպաստել է գեղասահքի հայտնի մենեջեր եւ գործակալ Արի Զաքարյանը։ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այժմ փորձնական մարզումներ են անցկացնում Ճապոնիայից ժամանած չորս գեղասահորդներ: Նրանք Հայաստանում կանցկացնեն վեց օր, կծանոթանան պայմաններին, սառույցին: Սոչիի Օլիմպիական խաղերից առաջ Ճապոնիայի հավաքականը Հայաստան կժամանի ամբողջ կազմով:
Շուշանիկ Հակոբյան (ֆոտո՝ NEWS.am Sport)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:56 , 9 նոյեմբերի
01:44 , 9 նոյեմբերի 
23:46 , 8 նոյեմբերի 
22:59 , 8 նոյեմբերի
22:31 , 8 նոյեմբերի 
20:46 , 8 նոյեմբերի 
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի