12:12  ,  3 սեպտեմբերի, 2013

Վացկեն` Մխիթարյանին. Այժմ դու գիտես, թե ինչու ենք այդքան գումար վճարել քեզ գնելու համար

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մենեջեր Հանս-Յոահիմ Վացկեն արդարացված է համարում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար 27.5 միլիոն եվրո վճարելը:

Սեպտեմբերի 1-ին կայացած Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Բունդեսլիգայի չորրորդ տուրի խաղից հետո Վացկեն մտել է «Բորուսիայի» հանդերձարան եւ դիմել է 24-ամյա Մխիթարյանին.

«Այժմ դու գիտես, թե ինչու ենք այդքան գումար վճարել քեզ ձեռք բերելու համար»,- նշել է Վացկեն, փոխանցում է Kicker-ը:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» Ֆրանկֆուտում 2:1 հաշվով հաղթեց Հենրիխ Մխիթարյանի դուբլի շնորհիվ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ