12:32  ,  30 օգոստոսի, 2013

Պաշտոնական. Բոտի Դեմելը միացավ «Շիրակին»

Օգոստոսի 29-ին կոտդիվուարցի հարձակվող Բոտի Դեմելը ժամանեց Հայաստան եւ միացավ Գյումրիի «Շիրակին», հաղորդում է հայկական ակումբի պաշտոնական կայքը:

Հայաստանի չեմպիոնը կես տարվա պայմանագիր է ստորագրել 24-ամյա խաղացողի հետ։ Աֆրիկացին «Շիրակի» կազմում իր նորամուտը կարող է նշել սեպտեմբերի 14-ին «Արարատի» հետ կայանալիք խաղում:

2008-ից 2011-ը Դեմելը խաղացել է Երեւանի «Միկայում», ապա տեղափոխվել նորվեգական «Ռոսենբորգ»: Նա կարճ ժամանակով վերադարձել է «Միկա»` մասնակցելով Հայաստանի 2012-2013 առաջնության մի քանի հանդիպումների, ապա տեղափոխվել Վրաստան` պայմանագիր կնքելով «Զեստաֆոնիի» հետ։

Հայաստանի առաջնությունում Դեմելը խփել է 25 գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում