Մենք լավ գիտենք Մանուչարյանին եւ նրա ներուժը. նա հրավեր կստանա հավաքական, երբ կվերադառնա իր խաղամակարդակին, ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Sport-express.ru-ին:
Ալբանիայի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը հրավեր ստացել էր հավաքին, սակայն Տիրանա չմեկնեց եւ Երեւանից վերադարձավ ռուսական ակումբ:
«Մանուչարյանը չի օգտագործում խաղադաշտում իր կարողությունների նույնիսկ կեսը: Էդգարը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Մենք արդեն տեւական ժամանակ է սպասում ենք, թե երբ նա կցուցադրի իր մակարդակը, չէ որ նա Հայաստանի հավաքականում հանդես է գալիս 2004 թվականից: Այժմ նա խաղում է իր հնարավորություններից շատ ցածր»,- ասել է Վարդան Մինասյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:56 , 9 նոյեմբերի
01:44 , 9 նոյեմբերի 
23:46 , 8 նոյեմբերի 
22:59 , 8 նոյեմբերի
22:31 , 8 նոյեմբերի 
20:46 , 8 նոյեմբերի 
20:09 , 8 նոյեմբերի
20:01 , 8 նոյեմբերի
19:53 , 8 նոյեմբերի
19:22 , 8 նոյեմբերի