13:40  ,  22 օգոստոսի, 2013

Հենրիխ Մխիթարյան. Հարգե՛ք ազգանունս

Չեմ պատրաստվում ոչ ոքի հարմարվել եւ ոչ մի բան փոխել, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Կիսապաշտպանը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել իր ազգանունը, հարմարվել գերմանացի լրագրողներին եւ հեռուսամեկնաբաններին, որոնք դժվարությամբ են արտասանում իր ազգանունը։

«Ժամանել եմ օտար երկիր եւ հարգում եմ նրանց օրենքները եւ ավանդույթները, սակայն ցանկանում եմ, որ նրանք նույնպես հարգեն իմ սերը՝ հայրենիքիս եւ արմատներիս նկատմամբ։ Պատրաստվում եմ շարունակել գոլեր խփել։ Այդ ժամանակ մարդիկ լավ կհիշեն ազգանունս»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է Sovsport.ru-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով