20:45  +04,  21 օգոստոսի, 2013

«Վիվառո նարդի». Բակային նարդուց անցում մեծ սպորտի

«Երեւանի «Կովկաս» համալիրում անցկացվում է «Վիվառո նարդի» մրցաշարը, որի հաղթողները կմասնակցեն Վրաստանի բաց առաջնությանը: Կփորձենք Հայաստանում նարդու մրցաշարերը պարբերաբար դարձնել, ինչպես նաեւ խոշոր միջազգային մրցաշար կազմակերպել այստեղ: «Վիվառո նարդի» մրցաշարին հայտագրվել եւ մասնակցել են մի քանի 100 նարդիստներ, անգամ երկու կին խաղացողներ կան, որոնք բավական հմուտ են եւ թեժ պայքար է գնում նրանց խաղերի ընթացքում: Դա ուրախացնում է, քանի որ կանայք նարդիում` նոր երեւույթ է Հայաստանում»:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Vivaro Game ընկերության տնօրեն Գոռ Հակոբյանը:

Օգոստոսի 21-ից 22-ը  Երեւանում անցկացվում է նարդու մրցաշար, որի հաղթողները սեպտեմբերի 2-ից 4-ը Վրաստանում կմասնակցեն նարդու բաց առաջնությանը:

«Մրցաշարը կազմակերպված էր նախնական փուլով` օնլայն տարբերակով: Ցանկացողները գրանցվել էին մեր կայքում` vivaro.am  կայքի նարդու բաժնում: Նախնական փուլը տեղի ունեցավ համացանցային տարբերակով, որտեղից ընտրվեցին լավագույն 40 խաղացողները: Եզրափակիչ դուրս եկած 40 նարդիստներից կընտրվեն լավագույն 4 խաղացողները` հաղթողները, որոնք կմեկնեն Վրաստան՝ միջազգային մրցաշարին մասնակցելու: Նախնական` համացանցային փուլում մի քանի 100 մասնակից էին հայտագրվել, իսկ դա նշանակում է, որ նարդին մեծ մասսայականություն ունեցող մարզաձեւ է Հայաստանում: Ունենք անգամ երկու կին մասնակից, որոնք օնլայն տարբերակով հաղթել են փոքր մրցաշարը եւ դուրս եկել եզրափակիչ: Կանանց մասնակցությունը նարդու մրցաշարում նոր երեւույթ է  եւ ուրախալի, քանի որ նարդին մենք փորձում ենք բերել զրուցարաններից դեպի սպորտ: Եվ այս պարագայում կանանց մասնակցությունը շատ ողջունելի է:

Այս մրցաշարի նախաձեռնողը «Վիվառոն» է, հովանավորում է նույնպես «Վիվառոն»:

Ապագայում նախատեսվում է Վրաստանում կայանալիք մրցաշարի պես միջազգային նմանատիպ մի մրցաշար անցկացնել նաեւ Հայաստանում: Մինչ օրս այդ մասը կարծես բաց է մնացել, իսկ հայերը նարդի խաղալ սիրում են: «Վիվառոն» կնախաձեռնի նարդու խոշոր միջազգային մրցաշար, որը մեր երկրին կբերի ճանաչում նարդու օգնությամբ: Սա միջազգային մրցաշար չէ, այլ զուտ հայկական, մասնակիցները բացառապես հայեր են Երեւանից եւ Հայաստանի գրեթե բոլոր մարզերից, իսկ արդեն հաղթողները` 4-ը  կմասնակցեն միջազգային մրցաշարի:

Բավական թեժ պայքար է գնում, նույնիսկ կանայք բավական առաջատար են եւ լավ են խաղում, հմուտ: Խաղում գենդերային տարբերություն չենք դնի եւ կանանց առաջնային տեղում չենք դասի, չնայած նորից եմ ասում` բավական հմուտ են ու լավ տիրապետում են խաղին:

Առաջին տեղ հաղթողին, բացի Վրաստան մեկնելու հնարավորությունից, կհանձնենք նաեւ գավաթ, իսկ մյուս 3 հաղթողներին պատվոգրեր կհանձնենք»,- ասաց Գոռ Հակոբյանը:

Սպորտային նարդու եվրասիական ֆեդերացիայի նախագահ, «Վիվառո նարդի» մրցաշարի գլխավոր մրցավար Արթուր Մուրադյանւ եւս հույս հայտնեց որ «Վիվառոյի» նախաձեռնությունը կդառնա ամենամյա, դեռ ավելին` կսկեն ավելի շատ մրցաշարեր անցկացնել Հայաստանում:

«Մրցաշարը անցկացվում է միջազգային բոլոր կանոններին, խաղային օրենքներին համապատախան: Ըստ կանոնակարգի, խաղացողներին հնարավորություն է տրվել մեկ պարտությունից հետո հրաժեշտ չտալ մրցաշարին, քանի որ նարդիում պատահականության տարր գոյություն ունի: Մեր բակային նարդիստներն էլ միշտ բողոքում են մեկանգամյա խաղալու հնարավորությունից, այդ պատճառով բոլոր պարտվողներին հնարավորություն է տրվում ուժերը փորձել նաեւ «շանս» մրցաշարում, որը ընդունված է միջազգային մրցաշարերում: Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարի երկու ուղեգիր կխաղարկվի ըստ հիմնական խաղի, եւ երկուսը` ըստ «շանս» մրցաշարի:

Հայ նարդիստները միջազգային մրցասպարեզներում մեծ հաջողությունների են հասնում, բայց այս նախաձեռնությունը կօգնի բակային նարդիստներին հասկացնել, որ ինտելեկտուալ, դասական եւ միջազգային մրցասպարեզնում ընդունված նարդիից բակայինը շատ է տարբերվում: Եթե նայենք համաշխարհային օրացուցային պլանը, այնտեղ ազատ օր գրեթե չկա, տարեկան 500-600 մրցաշարեր է անցկացվում աշխարհի տարբեր երկրներում: Եվ սխալ  կարծիք է ստեղծվել, որ հարավային ժողովուրդներն են ուժեղ նարդիում, բայց միջազգային մրցաշարերում միշտ փայլում են Դանիան, Նորվեգիան, Գերմանիան, ԱՄՆ` մի փոքր սառը մտածող եւ կշռադատող ազգերը: Իսկ Հայաստանում այս մարզաձեւը արդեն 20 տարուց ավելի զարգացած է, ունենք հրաշալի նարդիստներ, որոնք պարբերաբար մեծ հաջողություններ են գրանցում միջազգային մրցաշարերում: Մեր նարդիստները օրերս են վերադարձել Մոնտե Կառլոյից, որտեղ ընթանում էր աշխարհի գավաթի խաղարկությունը: Վազգեն Մաթեւոսյան, Հարություն Մարտիրոսյան եւ Ավետիս Ռոստոմյան  եռյակը աշխարհի թիմային գավաթի խաղարկությանը զբաղեցրել է երկրորդ պատվավոր տեղը` Դանիայից հետո: Միակ խնդիրն այն է, որ Հայաստանում միայն անցկացվում է Հայաստանի առաջնություն եւ գավաթի մրցաշար, որն իրականացնում է նարդու ֆեդերացիան: Ցավոք այլ մրցաշարեր չեն անցկացվում, ինչը մեծ բացթողում է: Այս նախաձեռնությունը առաջին փորձն է: Կարծում եմ` սա կինի գեղեցիկ սկիզբ: Կփորձենք այս մրցաշարն էլ դարձնել ամենամյա, միայն թե դրա համար հովանավորներ են պետք, իսկ նարդու ֆեդերացիան որեւէ կառույցից ֆինանավորում եւ աջակցություն չունի»,- մանրամասնեց Արթուր Մուրադյանը: 

Լուսինե Շահբազյան 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ