Ցանկանում ենք կրկին հաղթել, հայտարարել է Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը: Գերմանացի ավտոարշավորդը կմասնակցի Ազգերի Գավաթին։
Հիշեցնենք, որ Շումախերը Սեբաստիան Ֆետելի հետ գերմանական թիմի կազմում հաղթել է Ազգերի գավաթի վերջին 6 խաղարկություններում։
«Այն փաստը, որ սա ինձ համար կարող է լինել 7-րդ տիտղոսը մրցավազքն ինձ համար ավելի յուրահատուկ է դարձնում։ Պատրաստ եղեք Գերմանիայի թիմի լավ ելույթին։
Այս տարի ես կրկին շատ ժամանակ եմ անցկացնում մեքենայի ղեկին, սակայն ոչ Ֆորմուլա-1-ի։ Ես դեռ լավ մարզավիճակի մեջ եմ»,- Շումախերի խոսքը մեջբերում է Autosport-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների մրցավազքը տեղի կունենան դեկտեմբերին Բանգկոկում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի