15:43 21 օգոստոսի, 2013Ցանկանում ենք կրկին հաղթել, հայտարարել է Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը: Գերմանացի ավտոարշավորդը կմասնակցի Ազգերի Գավաթին։
Հիշեցնենք, որ Շումախերը Սեբաստիան Ֆետելի հետ գերմանական թիմի կազմում հաղթել է Ազգերի գավաթի վերջին 6 խաղարկություններում։
«Այն փաստը, որ սա ինձ համար կարող է լինել 7-րդ տիտղոսը մրցավազքն ինձ համար ավելի յուրահատուկ է դարձնում։ Պատրաստ եղեք Գերմանիայի թիմի լավ ելույթին։
Այս տարի ես կրկին շատ ժամանակ եմ անցկացնում մեքենայի ղեկին, սակայն ոչ Ֆորմուլա-1-ի։ Ես դեռ լավ մարզավիճակի մեջ եմ»,- Շումախերի խոսքը մեջբերում է Autosport-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների մրցավազքը տեղի կունենան դեկտեմբերին Բանգկոկում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.