Շարունակվում է տափօղակով հոկեյի Սթենլիի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչը: Օրվա աստղ է ճանաչվել «Նյու Յորք Ռեյնջերսի» դարպասապահ Հենրիկ Լունդկվիստը, որը «Օտտավայի» հետ խաղում 39 նետում է հետ մղել:
Սթենլիի Գավաթ. 1/8 եզրափակիչ
«Սան Խոսե» - «Սենտ Լուիս»` 3:4 (1:1, 0:2, 2:1)
Շարքում 2:1 հաշվով հաղթում է «Սենտ Լուիսը»
«Օտտավա» - «Նյու Յորք Ռեյնջերս»` 0:1 (0:0, 0:0, 0:1)
Շարքում 2:1 հաշվով հաղթում է «Նյու Յորքը»
«Վաշինգտոն» - «Բոստոն»` 3:4 (1:0, 1:2, 1:2)
Շարքում 2:1 հաշվով հաղթում է «Բոստոնը»
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում