Պորտուգալական «Բրագա» տեղափոխված Հայաստանի երիտասարդական հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Սարգիս Շահինյանը Պորտուգալիայում անցկացրած իր առաջին խաղում դարձել է գոլի հեղինակ:
«Բրագայի» մինչեւ 19 տարեկանների թիմի կազմում «Միկայի» նախկին խաղացողը մասնակցել է «Լիմիանոշ» թիմի հասակակիցների հետ հանդիպմանը: Սարգիսը մասնակցել է հանդիպման վերջին 30 րոպեներին եւ դարձել է իր նոր թիմի հաղթական գնդակի հեղինակ: «Բրագան» հաղթել է 3-2 հաշվով:
«Բրագայի» մինչեւ 19 տարեկանների թիմը օգոստոսի 10-ին եւս մեկ հանդիպում կանցկացնի: Թիմի մարզիչները հայ երիտասարդ խաղացողին եւս խաղալու հնարավորություն կտան, հաղորդում է «Միկայի» կայքը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:21 , 18 սեպտեմբերի 
23:37 , 17 սեպտեմբերի
23:21 , 17 սեպտեմբերի 
23:00 , 17 սեպտեմբերի
22:47 , 17 սեպտեմբերի
22:36 , 17 սեպտեմբերի 
22:31 , 17 սեպտեմբերի
22:17 , 17 սեպտեմբերի
21:04 , 17 սեպտեմբերի
20:01 , 17 սեպտեմբերի