17:56 9 օգոստոսի, 2013Պորտուգալական «Բրագա» տեղափոխված Հայաստանի երիտասարդական հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Սարգիս Շահինյանը Պորտուգալիայում անցկացրած իր առաջին խաղում դարձել է գոլի հեղինակ:
«Բրագայի» մինչեւ 19 տարեկանների թիմի կազմում «Միկայի» նախկին խաղացողը մասնակցել է «Լիմիանոշ» թիմի հասակակիցների հետ հանդիպմանը: Սարգիսը մասնակցել է հանդիպման վերջին 30 րոպեներին եւ դարձել է իր նոր թիմի հաղթական գնդակի հեղինակ: «Բրագան» հաղթել է 3-2 հաշվով:
«Բրագայի» մինչեւ 19 տարեկանների թիմը օգոստոսի 10-ին եւս մեկ հանդիպում կանցկացնի: Թիմի մարզիչները հայ երիտասարդ խաղացողին եւս խաղալու հնարավորություն կտան, հաղորդում է «Միկայի» կայքը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.