Պորտուգալական «Բրագա» տեղափոխված Հայաստանի երիտասարդական հավաքականի 17-ամյա կիսապաշտպան Սարգիս Շահինյանը Պորտուգալիայում անցկացրած իր առաջին խաղում դարձել է գոլի հեղինակ:
«Բրագայի» մինչեւ 19 տարեկանների թիմի կազմում «Միկայի» նախկին խաղացողը մասնակցել է «Լիմիանոշ» թիմի հասակակիցների հետ հանդիպմանը: Սարգիսը մասնակցել է հանդիպման վերջին 30 րոպեներին եւ դարձել է իր նոր թիմի հաղթական գնդակի հեղինակ: «Բրագան» հաղթել է 3-2 հաշվով:
«Բրագայի» մինչեւ 19 տարեկանների թիմը օգոստոսի 10-ին եւս մեկ հանդիպում կանցկացնի: Թիմի մարզիչները հայ երիտասարդ խաղացողին եւս խաղալու հնարավորություն կտան, հաղորդում է «Միկայի» կայքը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:16 , 11 նոյեմբերի
21:55 , 11 նոյեմբերի
20:27 , 11 նոյեմբերի 
20:01 , 11 նոյեմբերի
19:49 , 11 նոյեմբերի
19:16 , 11 նոյեմբերի 
18:33 , 11 նոյեմբերի
18:02 , 11 նոյեմբերի
17:25 , 11 նոյեմբերի 
16:55 , 11 նոյեմբերի