08:02  ,  16 ապրիլի, 2012

Հայաստանը 13-րդն է

Ռուսաստանի կանանց եւ տղամարդկանց հավաքականներն անվիճելի առավելությամբ հաղթեցին Անթալիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Կանանց մեդալային հաշվարկում Ռուսաստանն առաջ անցավ Թուրքիայից եւ Լեհաստանից, իսկ տղամարդկանց մեդալային հաշվարկում` Ադրբեջանից եւ Թուրքիայից:

Գերծանրքաշային Հայկ Հակոբյանի նվաճած պոկում վարժության արծաթե մեդալի շնորհիվ Հայաստանը տղամարդկանց մեդալային հաշվարկում 13-րդն է:  

Կանանց մեդալային հաշվարկ

1.Ռուսաստան – 8 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե մեդալ

2.Թուրքիա – 3 ոսկե, 4 արծաթե, 5 բրոնզե

3.Լեհաստան – 3 ոսկե, 1 արծաթե

4.Մոլդովա – 3 ոսկե

5.Ադրբեջան – 2 ոսկե, 2 արծաթե, 5 բրոնզե

6.Իսպանիա – 1 ոսկե, 2 արծաթե

Տղամարդկանց մեդալային հաշվարկ

1.Ռուսաստան – 6 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ

2.Ադրբեջան – 5 ոսկե, 1 բրոնզե

3.Թուրքիա – 3 ոսկե, 3 արծաթե, 2 բրոնզե

4.Մոլդովա – 2 ոսկե, 4 արծաթե, 4 բրոնզե

5.Վրաստան – 2 ոսկե, 2 արծաթե, 1 բրոնզե

6.Ալբանիա – 2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե

13. Հայաստան – 1 արծաթե մեդալ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով