13:04  +04,  6 օգոստոսի, 2013

Հայ հրաձիգները՝ Եվրոպայի առաջնությունում

Խորվաթիաի Օսիեկ քաղաքում ավարտված հրաձգության Եվրոպայի առաջնությանը (հրացան եւ ատրճանակ) մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները։ Փոքր տրամաչափի հրացան 50մ տղամարդկանց վարժության նախնական փուլում Հայաստանը ներկայացնող Քրիստիան Լաուերը 614,3 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 44-րդ տեղը եւ դուրս մնացել հետագա պայքարից: Նույն վարժության երիտասարդների պայքարում Հրաչիկ Բաբայանը 605,5 միավորով զբաղեցրել է 58-րդ տեղը:

Փոքր տրամաչափի հրացան 3 դիրքից տղամարդկանց վարժությանը մասնակցում էր 64 մարզիկ, որոնցից Քրիստիան Լաուերը 1143 միավորով զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 54-րդ հորիզոնականը: Նույն վարժության երիտասարդների պայքարին մասնակցում էր 50 մարզիկ, որոնցից Հրաչիկ Բաբայանը 1137 միավորով զբաղեցրել է 35-րդ տեղը:

Փոքր տրամաչափի ազատ ոճի ատրճանակ  50մ տղամարդկանց վարժությանը մասնակցում էր 49 մարզիկ։ Նորայր Առաքելյանը 543 միավորով զբաղեցրել է 30-րդ տեղը: Նույն վարժության երիտասարդների պայքարին մասնակցում էր 39 մարզիկ։ Զավեն Իգիթյանը 529 միավորով  զբաղեցրել է 23-րդ տեղը:

Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր հավաքական թիմի ավագ մարզիչ Սեյրան Նիկողոսյանի եւ երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի գլխավորությամբ, հաղորդում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս