21:51  ,  4 օգոստոսի, 2013

«Կուբանի» երկրպագուները սուլոցներով դիմավորեցին Արաս Օզբիլիսին

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրի խաղում Կրասնոդարի «Կուբանի» երկրպագուները սուլոցներով դիմավորեցին Մոսկվայի «Սպարտակի» նորեկ Արաս Օզբիլիսին:

Կրասնոդարում ընթացող խաղում Հայաստանի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանը կրասնոդարցի երկրպագուների սուլոցների ներքո փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին:

«Սպարտակը» նիգերիացի հարձակվող Էմանուել Էմենիկեի խփած գոլի շնորհիվ հաղթում է 1:0 հաշվով: Ընթանում է երկրորդ խաղակեսը: Յուրա Մովսիսյանը Մոսկվայի թիմի փոխարինողների թվում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում