Երեւանի «Ուլիսի» կիսապաշտպան Արամ Բարեղամյանը տեղափոխվել է «Արարատ»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին «Արարատի» մամուլի ծառայությունից:
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Արարատի» հետ նախատեսված է մինչեւ 2014-ի մայիսը: Արամ Բարեղամյանը 11 խաղ է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում:
Ավելի վաղ «Ուլիսից» «Արարատ» էին տեղափոխվել Արսեն Բալաբեկյանը, Մանվել Աֆրկյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանը: «Արարատի» նորեկների թվում են նաեւ սերբ պաշտպան Միլոշ Ստամենկովիչը, սերբ կիսապաշտպան Դարիո Ռակիչը եւ դարպասապահներ Ստեփան Ղազարյանն ու Գրիգոր Մելիքսեթյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:02 , 3 նոյեմբերի
09:36 , 3 նոյեմբերի
09:04 , 3 նոյեմբերի
00:49 , 3 նոյեմբերի 
00:26 , 3 նոյեմբերի
23:01 , 2 նոյեմբերի
22:02 , 2 նոյեմբերի
21:10 , 2 նոյեմբերի
20:15 , 2 նոյեմբերի
19:08 , 2 նոյեմբերի