09:48 2 օգոստոսի, 2013Երեւանի «Ուլիսի» կիսապաշտպան Արամ Բարեղամյանը տեղափոխվել է «Արարատ»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին «Արարատի» մամուլի ծառայությունից:
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Արարատի» հետ նախատեսված է մինչեւ 2014-ի մայիսը: Արամ Բարեղամյանը 11 խաղ է անցկացրել Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում:
Ավելի վաղ «Ուլիսից» «Արարատ» էին տեղափոխվել Արսեն Բալաբեկյանը, Մանվել Աֆրկյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանը: «Արարատի» նորեկների թվում են նաեւ սերբ պաշտպան Միլոշ Ստամենկովիչը, սերբ կիսապաշտպան Դարիո Ռակիչը եւ դարպասապահներ Ստեփան Ղազարյանն ու Գրիգոր Մելիքսեթյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.