12:48  ,  15 ապրիլի, 2012

Դավիթ Բեջանյանը` Եվրոպայի չեմպիոն

Անթալիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բեջանյանի հաղթանակով ավարտվեց 105 կգ քաշայինների պայքարը:

Պոկում վարժությունում Բեջանյանը 185 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալը, հրում վարժությունում 220 կգ արդյունքով` ոսկե մեդալը: Եվրոպայի չեմպիոնի երկամարտի արդյունքն է 405 կգ: Բեջանյանից 4 կգ հետ մնաց ռուսաստանցի Մաքսիմ Շեյկոն: Բրոնզե մեդալը բաժին հասավ բելառուս Միխայիլ Ավդեեւին` 395 կգ:  
Անթալիա, Թուրքիա

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն

Տղամարդիկ, 105 կգ քաշային կարգ

1. Դավիթ Բեջանյան (Ռուսաստան) ` 405 կգ (պոկում`185 կգ + հրում` 220 կգ)

2. Մաքսիմ Շեյկո (Ռուսաստան)` 401 (185+216)

3. Միխայիլ Ավդեեւ (Բելառուս)` 395 (180+215)

Եվրոպայի առաջնությունն ավարտվում ապրիլի 15-ին: Վերջին օրը, գերծանրքաշայինների (+105) պայքարին կմասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով