12:48 15 ապրիլի, 2012Անթալիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող Դավիթ Բեջանյանի հաղթանակով ավարտվեց 105 կգ քաշայինների պայքարը:
Պոկում վարժությունում Բեջանյանը 185 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալը, հրում վարժությունում 220 կգ արդյունքով` ոսկե մեդալը: Եվրոպայի չեմպիոնի երկամարտի արդյունքն է 405 կգ: Բեջանյանից 4 կգ հետ մնաց ռուսաստանցի Մաքսիմ Շեյկոն: Բրոնզե մեդալը բաժին հասավ բելառուս Միխայիլ Ավդեեւին` 395 կգ:
Անթալիա, Թուրքիա
Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն
Տղամարդիկ, 105 կգ քաշային կարգ
1. Դավիթ Բեջանյան (Ռուսաստան) ` 405 կգ (պոկում`185 կգ + հրում` 220 կգ)
2. Մաքսիմ Շեյկո (Ռուսաստան)` 401 (185+216)
3. Միխայիլ Ավդեեւ (Բելառուս)` 395 (180+215)
Եվրոպայի առաջնությունն ավարտվում ապրիլի 15-ին: Վերջին օրը, գերծանրքաշայինների (+105) պայքարին կմասնակցի նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.