23:51  ,  14 ապրիլի, 2012

«Ռեալը» կրկնեց 1989/90 մրցաշրջանի ռեկորդը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Խիխոնի «Սպորտինգի» նկատմամբ: «Ռեալը» ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց 107-ի՝ կրկնելով Պրիմերայի մեկ առաջնության ընթացքում խփած գոլերի ռեկորդը: Նախորդ ռեկորդը նույնպես պատկանում էր Արքայական ակումբին եւ սահմանվել էր 1989/90թթ. մրցաշրջանում:

Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց «Սպորտինգի» իսպանացի կիսապաշտպան Միգել դե լաս Կուեւասը, սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում Ժոզե Մոուրինյոյի թիմը երեք գոլ խփեց՝ տանելով շատ կարեւոր հաղթանակ: «Ռեալից» աչքի ընկան արգենտինացի Գոնսալո Իգուայինը, ֆրանսիացի Կարիմ Բենզեման ու պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, ով իր 41-րդ գոլը խփեց Պրիմերայի ընթացիկ առաջնությունում:

«Ռեալը» 85 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնային» գերազանցելով 7 միավոր:

Իսպանիայի առաջնություն. 33-րդ տուր

«Ռեալ» - «Սպորտինգ Խ.»՝ 3:1

Իգուային, 37, Ռոնալդու, 74, Բենզեմա, 82 – Դե լաս Կուեւաս, 30 (11մ.)

Հեռացում՝ Կանելիա, 79 («Սպորտինգ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում