22:05  ,  14 ապրիլի, 2012

«Մոնպելյեն» կարող է վաճառել առաջատարներին

Ֆրանսիայի առաջնության ներկայիս առաջատար «Մոնպելյեն» ընթացիկ մրցաշրջանի վերջում կարող է վաճառել թիմի առաջատարներին՝ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուին եւ մարոկկացի հարձակողական ոճի կիսապաշտպան Յունես Բելհանդային: Այդ մասին հայտարարել է ֆրանսիական ակումբի նախագահ Լուի Նիկոլենը:

«Ժիրուն շատ խելացի տղա է: Եվս մեկ մրցաշրջան անցկացնելով «Մոնպելյեում»՝ նա կարող է մեծ գումարներ վաստակել: Հատկապես, երբ թիմը հանդես է գալու Չեմպիոնների լիգայում: Հնարավոր է, որ նա կմնա թիմում: Սակայն, եթե Ժիրուի ու Բելհանդայի համար մեծ գումարներ առաջարկեն, մենք կվաճառենք նրանց»,- «Մոնպելյեի» նախագահի խոսքը փոխանցում է ֆրանսիական RMC-ն:

Օլիվյե Ժիրուին եւ Յունես Բելհանդային ձեռք բերելու գլխավոր հավակնորդը Լոնդոնի «Արսենալն» է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում