19:52  ,  14 ապրիլի, 2012

«Բլեքբեռնը» երեք գոլ բաց թողեց Ուելսում

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 34-րդ տուրում ուելսյան «Սուոնսին» սեփական խաղադաշտում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Բլեքբեռնի» դարպասը:

«Սուոնսիից» աչքի ընկան իսլանդացի կիսապաշտպան Գիլֆի Սիգուրդսոնն ու անգլիացի կիսապաշտպան Նատան Դայերը: «Բլեքբեռնի» անգլիացի պաշտպան Սքոթ Դանը դարձավ ինքնագոլի հեղինակ:

«Վեստ Բրոմվիչը» շոտլանդացի կիսապաշտպան Գրեմ Դորանսի խփած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեց Լոնդոնի «Քունզ Պարկ Ռեյնջերսին», իսկ «Սանդրելենդ» - «Վուլվերհեմփթոն» խաղում գոլեր չգրանցվեցին՝ 0:0:

Անգլիայի առաջնություն. 34-րդ տուր

«Սուոնսի» «Բլեքբեռն»՝ 3:0

Սիգուրդսոն, 37, Դայեր, 43, Դան, 63 (ինքնագոլ)

«Վեստ Բրոմվիչ» - «Քունզ Պարկ Ռեյնջերս»՝ 1:0

Դորանս, 22


 

«Սանդրելենդ» - «Վուլվերհեմփթոն»՝ 0:0


 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում