19:19  ,  28 հուլիսի, 2013

«Արարատը» պայմանագիր է կնքել սերբ ֆուտբոլիստների հետ

Երեւանի «Արարատը» պայմանագիր է կնքել Նովապազովայի «Ռադնիչկիի» հենակետային կիսապաշտպան Դարկո Բոնդիչի եւ սերբական «Ցեմենտ» ակումբի հարձակվող Ալեքսանդր Ռակիչի հետ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին ակումբի մամուլի ծառայությունից:

Դարկո Բոնդիչը եւ Ալեքսանդր Ռակիչն «Արարատի» կազմում մասնակցել են Սերբիայում անցկացված 10-օրյա հավաքին, ինչից հետո երեւանյան ակումբը որոշել է պայմանագիր առաջարկել նրանց: Բոնդիչի համաձայնագիրն «Արարատի» հետ նախատեսված է մինչեւ 2014-ի մայիսը, իսկ Ռակիչն Աբրահամ Խաշմանյանի թիմում կխաղա մինչեւ 2013 դեկտեմբերը:

Հիշեցնենք, որ վերջերս «Արարատ» էր տեղափոխվել նաեւ սերբ կենտրոնական պաշտպան Միլոշ Ստամենկովիչը:

«Արարատը» Սերբիայի հավաքի ընթացքում անցկացրեց 3 խաղ՝ 2:0 հաշվով հաղթելով Սերբիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Դունավին», 1։2 հաշվով պարտվելով իսրայելական «Իրոնի Ռամատ Խաշարոնին» եւ ոչ ոքի խաղալով Իսրայելի ուժեղագույնների լիգայի ներկայացուցիչ Հայֆայի «Հապոելի» հետ՝ 1։1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում